Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։
Այդքան չէր խնդրել հրաժարական տային, որքան հիմա շնորհակալություն է հայտնում։ Եթե Փաշինյանի գործընկերները հրաժարական տային, որովետև տանուլ են տվել իրենց ոլորտների աշխատանքները՝ հասկանալի կլիներ։ Ընդունելի կլիներ՝ որովետև իրականում հենց այդպես է, և հասկանալի կլիներ՝ Փաշինյանը «սլիվ» է անում կամ քպ միասնականության դեմ զանցանք գործածներին, կամ իր թևի տակ շատ երեսառածներին՝ դրանով նաև լուծելով հանրության դժգոհության հարցը։
Ճիշտ է՝ «խնդրել եմ հրաժարականի դիմում գրեն»-ը չէր տեղավորվում այս տեսության մեջ, բայց դե ավելի կոպիտ տարբերակով Նիկոլ Փաշինյանը կխոստովաներ, որ իր հովանու տակ ապրել ու փառավորվել են հրաժարականի մատերիալներ։
Հրաժարականների շքերթից հետո ոչ մի բացատրություն չեղավ, թե պատճառը որն էր փաշինյանյան խնդրանքի։ Իհարկե չէր լինի՝ հո չէր ասելու «հաբռգել են»։
Ու հիմա շնորհակալություն է, որ հայտնում է։ Ինքն ասում է՝ արած աշխատանքի համար, բայց մենք հո ամենահետին միամիտը չենք. Պարզ է՝ բերանները փակ պահելու համար։
Ահա նրանք, Փաշինյանի մեղավոր-անմեղները... կամ անմեղսունակները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան, ՆԳ նախարար Վահե Ղազարյան։
Թերևս ամենազավեշտալին այս շարքում անկախ դատական համակարգը ներկայացնող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է, ու շարք դեռևս չմտած, քպ մանուկ Հովիկ Աղազարյանը, ում չեն կարողանում հասկացնել, թե ինչու պիտի վայր դնի իր խաղալիքը։
Ի դեպ՝ ամենայն հավանականությամբ սպասվելիք րաժարականների մասին գիտեին կգ սմ Ժաննա Անդրեասյանը ու պն Սուրեն Պապիկյանը։ Այլ կերպ չէր կարելի բացատրել այն ջանքերը, որ թափում են նրանք բարձրախոսի մոտ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
- Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
- Նախարար Պապիկյանը գիտի, թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին