Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին բաժանորդագրված է ավելի քան 67 միլիոն մարդ։
euro-football.ru-ն գրում է, որ աստղային ֆուտբոլիստի վերջին հյուրը բլոգեր MrBeast-ն էր։ Հենց նրա YouTube ալիքն է ամենահայտնին՝ 331 միլիոն բաժանորդով։
Հաղորդման ժամանակ Ռոնալդուն բլոգերին ասել է, որ չի պատրաստվում գերազանցել YouTube-ի ամենաշատ բաժանորդների նրա ռեկորդը։
«Սա քո ռեկորդն է։ Չեմ ցանկանում ընդհատել այն»,- ասել է 39-ամյա Ռոնալդուն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին