Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։
Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
. սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ,
. պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող ու ախտահանող մակերեսներ,
. չեն գործել արհեստական օդափոխության համակարգերը,
. բացակայել է անձնակազմի հանդերձարանը,
.չի սահմանվել մաքրման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը։
Խախտումների վերացման վերջնաժամկետ է սահմանվել։
Որոշման չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կկիրառվի պատասխանատվություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին