Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է peopletalk.ru-ն։
Քարդաշյանն ուսման յոթերորդ տարում է։ Նա նոր կարևոր իրադարձությունը նշեց սելֆիով՝ կրելով տեսության համար նախատեսված ակնոցներ և շրջապատված իրավաբանական գրքերով:
«Իրավաբանական դպրոց», - ահա այն ամենը, ինչ գրել է Քիմը մակագրության մեջ։
2018թ․-ին Քիմը որոշել է գնալ հոր՝ հանգուցյալ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետքերով։ Այնուհետև նա սկսեց չորս տարվա պրակտիկա Սան Ֆրանցիսկոյի իրավաբանական գրասենյակում: Նա հունիսին հայտնեց, որ դեռ աշխատում է փաստաբան դառնալու վուղղությամբ: Նա նախատեսում է ավարտական քննություններ հանձնել 2025 թվականին։
Չնայած այն հանգամանքին, որ Քիմը դեռ իրավաբան չէ, նա իր թիկունքում արդեն իսկ ունի իրավական հաջողություններ։ Նա օգնեց ղեկավարել Էլիս Մարի Ջոնսոնի ներման հաջող արշավը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման ոչ բռնի հանցագործության համար:
Քիմ Քարդաշյանը մտադիր է որպես իրավաբան հանդես գալ ոչ միայն կյանքում, այլև էկրանին։ Նա կխաղա «Ամեն ինչ արդար է» սերիալում գլխավոր դերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան