Հասարակություն 11:07 22/11/2024 Հայաստան

Հատկապես մտահոգիչ է ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը երիտասարդության շրջանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում չափահաս բնակչությունը տարեկան միջինը 9.2 լիտր մաքուր ալկոհոլ է օգտագործում, ինչը նրանց դարձնում է, գլոբալ առումով, ամենաշատ խմիչք օգտոգործողներ: 

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի ներկայացված վերլուծության համաձայն, այս տարածաշրջանում ալկոհոլը մահացության հիմնական պատճառն է, որը պատասխանատու է տարեկան մոտ 800.000 մահվան համար, իսկ մահվան պատճառներն հիմնականում ոչ վարակիչ հիվանդություններից են, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը:

Ալկոհոլի սպառման ցուցանիշը Հայաստանում, համեմատած հարևան որոշ երկրների բարձր չէ՝ 3.77 լիտր մեկ շնչի հաշվով: Ռուսաստանում այն կազմում է 7.29, Վրաստանում՝  7.45 լիտր: Ավելի ցածր է Ադերբեջանում՝ 1.38, Թուրքիայում՝ 1.18 և Իրանում՝ 0.02 լիտր:

Միևնույն ժամանակ, ըստ 2016թ-ին անցկացված STEPS հետազոտության  արդյունքների, ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 46% և 22%:

Հատկապես մտահոգիչ է ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը երիտասարդության շրջանում:

Ըստ  «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքների՝ «30 օրվա ընթացքում 1-2 օր ալկոհոլ օգտագործել են 15 տարեկան տղաների` 22%, և 17 տարեկանների` 26%-ը: Երևույթը տարածված է նաև աղջիկների շրջանում՝ 15 տարեկանների 18% և 17 տարեկանների 20%-ը նույնպես օգտագործել են ալկոհոլ 30 օրվա ընթացքում:

Ըստ միջազգային վիճակագրական տվյալների՝ ոգելից խմիչքների չարաշահման պատճառով տարեկան աշխարհում մահանում է ավելի քան 3 մլն մարդ (մահվան բոլոր դեպքերի 5.3%-ը), իսկ ալկոհոլի չարաշահման պատճառով մահացությունն ավելի բարձր Է, քան տուբերկուլոզից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից և շաքարային դիաբետից:

Ապացույցների վրա հիմնված քաղաքականության իրականացումը կարևոր նշանակություն ունի հանրային առողջության պահպանման և ալկոհոլի օգտագործման հետ կապված առողջապահական համակարգերի և համայնքների ծանրաբեռնվածության նվազեցման համար: Դրա հիմնական խոչընդոտն այն է, որ քաղաքականություն մշակողները հաճախ բախվում են հակասական տեսակետների՝ ալկոհոլի հետ կապված խնդիրները լուծելիս:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից մշակված հակաալկոհոլային քաղաքականության ձեռնարկը նախատեսված է քաղաքականություն մշակողների, փաստաբանների և հանրային առողջապահության մասնագետների համար: Այն անդրադառնում է ալկոհոլի ազդեցության և հիմնական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ հիմնական հարցերին, ներառյալ` գնագոյացումը, հասանելիության վերահսկումը, շուկայավարման սահմանափակումները, պիտակավորումը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կանխելու միջոցառումները և ոչ-ալկոհոլային և ցածր ալկոհոլային արտադրանքի կանոնակարգումը: 

ԱՀԿ-ի թողարկած ալկոհոլային քաղաքականության ուղեցույցների ձեռնարկը, որը նախատեսված է օգնելու կարգավորող մարմիններին հասկանալ ալկոհոլի վտանգները և ալկոհոլային քաղաքականության վերաբերյալ շարունակական բանավեճին վերջ դնելու համար, պարունակում է գիտական տվյալներ, որոնք հաստատում են, որ.

. ալկոհոլի օգտագործման ոչ մի չափաբաժին անվտանգ չէ առողջության և քաղցկեղի ռիսկի համար
.  ալկոհոլը համատարած հսկայական վնաս է հասցնում բնակչության բոլոր շերտերին
.  երկրներն ավելի շատ կորցնում են, քան շահում ալկոհոլի վաճառքից
. հանրային քաղաքականությունն արդյունավետ է առողջության պահպանման և անվտանգության գործում:

Հակաալկոհոլային քաղաքականության իրականացման ձեռնարկը մշակվել է՝ ի շահ շահագրգիռ կարևոր կողմերի երեք խմբերի`
• ալկոհոլային քաղաքականության մշակման, իրականացման, գնահատման, իրավական մարմինների և մոնիտորինգի մեջ ներգրավված պետական պաշտոնյաներ
• քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ներառյալ հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են քաղաքականության քարոզչության ոլորտում, ինչպես նաև տեղական համայնքների պաշտպաններ և առաջնորդներ
• Համայնքային առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, գիտնականների և հետազոտողների խմբեր, ովքեր զբաղվում են ալկոհոլի օգտագործման, դրա վնասների և այս ոլորտում քաղաքականության ուսումնասիրությամբ:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տարածած տեղեկատվության հիման վրա` ձեզ ենք ներկայացնում հինգ կարևոր փաստ քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և ընդհանուր առմամբ հասարակության համար` ալկոհոլի օգտագործման և մի շարք քաղցկեղների միջև առկա կապի վերաբերյալ:

Սա վերաբերում է ոչ միայն ալկոհոլ օգտագործող մարդկանց, այլև նրանց ընտանիքներին, ընկերներին և ընդհանրապես բոլորին:

1. Ալկոհոլը քաղցկեղի առնվազն յոթ տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է
2. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղի ամենատարածված տեսակները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ
3. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է ալկոհոլի առաջին ընդունումից հետո
4. Ծխախոտի, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը
5. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղը կարելի է կանխել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}