Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։
2023 թվականի փետրվարին Ստորին Սաքսոնիայի Գյոթինգենի ակումբում միջադեպ է տեղի ունեցել։ Այդ երեկո 34-ամյա Դեյվիդ Բ.-ն օղի և էքստազի է խմել ու կորցրել իրականության զգացումը, սակայն այդ դեպքի հանգամանքները հիանալի հիշել է 46-ամյա դիջեյ Մարտին Բ.-ն։ Նա հիշում է, որ այցելուն խնդրել է իրեն գարեջուր հյուրասիրել և ինքը հյուրասիրել է: Նրան շնորհակալություն հայտնելու փոխարեն Դավիթը գրկել է Մարտինին, իսկ հետո փախել։
Տուժածը անմիջապես չի հասկացել, որ ինչ-որ բան այն չէ, իսկ հետո բռնել է ականջն, բայց այն չի զգացել։ Ականջի մի մասը ընկած է եղել հատակին։ Հիվանդանոցում բժիշկը կարեր է դրել կծած երրորդական մասի վրա, սակայն վնասված հատվածը չի կպել գանգրենայի զարգացման պատճառով։ Տուժածը չի կարողացել ընդունել իր նոր տեսքը, սակայն, այնուամենայնիվ, որոշել է չդիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Դատավարության ժամանակ Մարտինը խոստովանել է, որ նախընտրում է հայելու մեջ իրեն չնայվել։
Հանցագործությունից մի քանի շաբաթ անց դիջեյը պատահաբար հանդիպեց Դեյվիդին, որն ասել է, թե «դա արել է սիրոից ելնելով»: Տղամարդը, ով նախկինում 9 անգամ եղել է դատապարտված, մեղադրվել է ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Նա նախկինում կծել էր մեկ այլ անձի, սակայն դատարանը ամբաստանյալին ազատ է թողել և կրկնահանցագործին դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման։ Դատարանոը որոշել է, որ նա պետք է 12000 եվրոյի չափով փոխհատուցում վճարի իր զոհին ցավի և տառապանքի համար։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն
- «Հրապարակ». Դիջեյ Էդոյին որոշել են փոխարինել Սարգիս Խանդանյանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան