Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում կառուցվում է 3 բազմաբնակարան բնակելի շենք: Կառուցապատողը «Փայտամշակ» ընկերությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին