Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։
2025-ին նույնպես սպասվում են թանկացումներ։ Panorama.am-ի հարցման ընթացքում, քաղաքացիները, մասնավորապես թոշակառուները, դժգոհություն հայտնեցին՝ չգիտեն, ստացած թոշակով կոմոնալ ծախսերը հոգալ, տրանսպորտի համար վճարել, թե ուտելիք գնել։
«Լավ ապագայի հույս չկա։ Թոշակառուն ինչի՞ց, ո՞ւմից գոհ էլի։ Տանում ու տանում են, թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկն ուրիշն էլ նշեց, որ Հայաստանում գները, օրինակ, հարևան Վրաստանի հետ համեմատած, բավականին բարձր են։
«Մտածո՞ւմ են ժողովրդի մասին, թե՞ իրենց գլխու՝ ինչ ուզում, այն էլ անում են»,- ասաց թոշակառու կինը։
«Ներկայիս իշխանություններից որևէ դրական սպասելիք չկա։ Պետք է գան խելացի, գրագետ մարդիկ, ովքեր պետք է հոգան մարդկանց հոգերը»,- նշեց քաղաքացին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան