Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝ հավելվածի պրեմիում տարբերակին միանալու հնարավորությամբ։
RBC-ի փոխանցմամբ, օգտատերերին ուղարկված ակտիվ հղումը տանում է դեպի վնասակար կայք։ Հղմանը սեղմելիս կոտրվում է օգտատիրոջ հաշիվը կամ հեռախոսը։ Ընդ որում «նվերը» կարող է ուղարկվել ոչ միայն անծանոթ հաշվից։
Մասնագետները խորհուրդ են տալիս մուտք չգործել ֆիշինգ կայքեր, չսեղմել անծանոթ հղումների վրա, չներբեռնել չարամիտ ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան