Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
Այսօր՝ նոյեմբերի 22–ին Երևանում կայանալիք Visa Cashless Forum 2024 միջոցառմանը սահմանափակվել է ԶԼՄ-ների աշխատանքը։ Կազմակերպիչները բացի երեք լրատվամիջոցից՝ Civilnet, Mediamax և Հանրային հեռուստաընկերություն, այլ ԶԼՄ-ների մուտքն արգլել են՝ խոչընդոտելով մամուլի աշխատանքը։
Visa–ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Բուբուշյանը մերժել է հավատարմագրել հայկական «ԱՌԿԱ» տնտեսական գործակալությունը՝ պնդելով, թե որոշումը փոփոխության ենթակա չէ։
Նշենք, որ ֆինանսական ոլորտին առնչվող այս կարևոր միջոցառումը Երևանում անց է կացվում առաջին անգամ՝ մամուլի աշխատանքի կոպիտ սահմանափակումներով։
«2000 թվականի արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը»,-գրում է «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան