Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների մարմինների, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիկիո Կաթողիկսության Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի դվւանի ներկայացուցիչների մասնակցութեամբ, խորհրդակցական նիստ է գումարվել Անթիլիասի Մայրավանքին մէջ։
«Խորհրդակցութեան հիմնական թեման Լիբանանի մէջ տիրող իրավիճակն էր և անկէ բխած հետևանքներու դիմագրաւման հաւանական միջոցները։
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց ներկաներուն և ընդգծեց, որ հոգևոր պետերու միջև խորհրդակցութիւններն ու անկէ բխած յայտարարութիւնները հետևողական բնոյթ ունին և կ՚արծարծեն համայն հայութեան վերաբերող խնդիրներ։ Այս առումով ան յատուկ կերպով լուսարձակի տակ առաւ երեք հոգևոր պետերու միացեալ յայտարարութիւնը, որ ՔՈՓ29-ի առիթով Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգնման, անոր հաւաքական վերադարձի հրամայականին և Պաքուի մէջ պահուող հայ գերիներու ազատ արձակման պահանջքին սկզբունքային կէտերը ներառած էր։ Վեհափառ Հայրապետը իր գոհունակութիւնը յայտնեց, որ հայ քաղաքական կուսակցութիւնները ամսական հերթականութեամբ կը գումարեն խորհրդակցական հանդիպումներ՝ համայնքի խնդիրները միասնաբար քննարկելով։
Հայ կաթողիկէ եկեղեցւոյ պետ Ն.Ա.Տ. Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ. Հոգևոր Տէրը անդրադարձաւ Վատիկանի մէջ հայկական գործօնին, Հայաստանի և ընդհանրապէս Լիբանանին ու քրիստոնեայ համայնքներուն վերաբերող աշխատանքներուն՝ շեշտելով Վատիկանի եկեղեցական շրջանակներուն և ևրոպական ու ասիակական ցամաքամասերուն մէջ հայ երեք հոգևոր պետերուն միացեալ յայտարարութեան գտած լայն հնչեղութիւնը։ Հոգևոր Տէրը կարևոր նկատեց կրթական մարզին կազմակերպման և օժանդակութեան հարցը՝ Լիբանանի մէջ տիրող պայմաններու լոյսին տակ։
Հայ Աւետարանական Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի նախագահ Վերապատուելի դոկտ․ Փօլ Հայտոսթեան զուգահեռ գծեց Արցախի և Լիբանանի նկատմամբ եկեղեցական շրջանակներուն ու միջազգային խորհրդաժողովներուն ցուցաբերած հետաքրքրութեան տարողութիւններուն միջև և կեդրոնացաւ Միջին Արևելքի քրիստոնեայ ազգաբնակչութիւններուն նկատմամբ գոյութիւն ունեցող մօտեցումներուն վրայ։
Այնուհետև, յետ խորհրդակցութիւններու ու քննարկումներու, ժողովականները շեշտեցին.-
- Անհրաժեշտ է նոյն հետևողականութեամբ և հերթականութեամբ շարունակել միասնական համակարգուած աշխատանքը՝ քննարկելու համար Լիբանանի հայ համայնքին դիմակայած անվտանգային, ընկերային ու տնտեսական դժուարութիւնները յաղթահարելու միջոցները։
- Հետզհետէ ահագնացող գաղթականական ալիքին դիմաց բարեսիրական կազմակերպութիւններու ճամբով շարունակել օժանդակութեան աշխատանքները։ Այս առումով ողջունելի է միջ-բարեսիրական խորհրդակցութիւններն ու անոնց տարած աշխատանքները հայահոծ թաղամասերու շրջակայքը հաստատուած գաղթականութեան կարիքներուն օժանդակելու։
- Առաջնահերթութիւն նկատել լիբանանահայ համայնքի կրթական ու միութենական կառոյցները՝ զանոնք նկատելով համասփիւռքեան առումով մարդուժի արտադրութեան կարևորագոյն կեդրոնները։
- Խորհրդակցութեան հանդիպումի մանակիցները անյետաձգելի նկատելէ ետք զինադուլի հաստատումն ու նախագահի շուտափոյթ ընտրութիւնը, 22 Նոյեմբերին առիթով ողջունեցին Լիբանանի անկախութեան տօնը՝ շեշտելով Լիբանանի տարածքային ամբողջականութեան ու գերիշխանութեան պահպանման և այդ առաջադրանքներուն համար ներքին համերաշխութեան անհրաժեշտութիւնը»,-ասվում է հաղորդակցության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ կեցվածքին
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում կվերանորոգվի Սուրբ Գևորգ եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին