Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի պաշտոնում։
Նշվում է, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ կիրակի օրը միանգամից 6 պաշտոնանկություն իրականացվեց գործադիրում։ Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հրաժարական ներկայացրեց նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան