Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում, դեպի Հայաստանի թուքացում կամ վիլայեթացում»,-ասուլիսում հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը, նրա 4 տարվա կրեդոն՝ «խաղաղության պայմանագիրը» ձախողվել է՝ Շարմազանովը նշեց, որ 2021 թվականից հետո իշխող խումբը ժողովրդին կերակրում էր այն խոստումով, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է բացահայտ դիմել Ալիևին, բայց վերջինս կտրականապես մերժել է։
«Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Անկախության հռչակագրից, այն անվանեց սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը, Տավուշում գնաց միակողմանի զիջումների , ստիպված եղավ հատվածային դեմարկացիա, դելիմիտացիա բլեֆի ներքո այդ 4 գյուղերը տալ Ադրբեջանին, Սահմանադրական դատարանից ստանալ ադրբեջանական նարատիվներ պարունակող փաստաթուղթ, իր ամբողջ խմբակցությունը սարքեց «Ենի ազարբայջան» և էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստացի շահառու, բայց դա էլ չօգնեց»,- նշեց բանախոսը և նկատեց, որ դրանից հետո Փաշինյանը ստիպված էր գնալ տեսարանների՝ սափրվել և իր թիմակիցներին պաշտոններից հեռացման օպերացիա իրականացնել։
Ըստ Շարմազանովի՝ աշխարհում և տարածաշրջանում վտանգավոր զարգացումների պայմաններում ողջ ժողովուրդը քննարկում է Փաշինյանի սափրվելը և նախարարների հեռացումը։
«Այս ներքաղաքական պաշտոնազրկումներն ունեցելեն հստակ, քարոզչական նպատակ, որպեսզի քողարկի իր ֆիասկոն ՝ «խաղաղության պայմանագրի» կնքման հետ կապված»-ասաց ՀՀԿ ԳՄ անդամը և, դիտարկելով Փաշինյանի իշխանության գալը, հավելեց. «2018 թվականի տեղի ունեցածի նպատակը եղել է Հայաստանի ազգային նկարագրի վերացումը, նրա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։ Այսօր էլ Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ են անատամ Հայաստան, որը չունենա ո՛չ բանակ, ո՛չ ազգային ինստիտուտներ, ո՛չ հեղինակություններ և լինի պանթուքիզմի ֆուռերի համար պռախոդնոյ դվոր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին