Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի էներգետիկ վնասներին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։ Նա ընդգծել է, որ այդ հետևանքներն առաջինը զգացել են եվրոպական երկրները։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիային հաջողվել է շրջանցել այս խնդիրը՝ կայուն հարաբերություններ պահպանելով թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս էներգետիկայի ոլորտում արտաքին կախվածության նվազեցմանը և մեր տնտեսության վրա ճնշման նվազեցմանը։ Մենք այնպիսի երկիր ենք, որը ստիպված է օգտագործվող էներգիայի մեծ մասը գնել դրսից: Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է: Մենք նպատակ ունենք ունենալ լիովին անկախ Թուրքիա էներգետիկայի ոլորտում։ Պետք է մոբիլիզացնենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին