Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում:
Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արթիկի ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, ապա նաև իրականացրել բացատրական աշխատանք, և նոյեմբերի 20-ին ինքնակամ բաժին է ներկայացել նույն թաղամասի բնակիչ 34-ամյա մի տղամարդ:
Նա հանձնել է «ԻԺ-17» մոդելի հրացան և հայտնել, թե հրացանը մոտ մեկ ամիս առաջ գտել է թաղամասի աղբամանում և պահել եղբոր չբնակեցված բնակարանում, իսկ նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան այդ նույն հրացանով կրակել է իր վրա հարձակված թափառող շներին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին