Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Ի՞նչ է պարզվել ստուգումների արդյունքում
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Սա մարդու առողջությանը սպառնացող ռիսկ է:
Ինչո՞ւ է կասեցվել արտադրությունը
Բացի վտանգավոր մթերքի արտադրությունից, արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարահիգիենիկ խախտումներ՝
- սանհանգույցների և լվացարանների բացակայություն,
- հատակների, պատերի, դռների ոչ համապատասխան մակերեսներ (անջրանցիկ, լվացվող, ախտահանվող չեն),
- առաստաղների ոչ բավարար պաշտպանություն բորբոսից ու կեղտից,
- անձնակազմի համար հանդերձարանի բացակայություն,
- սննդի հետ շփման տեխնոլոգիական սարքավորումների ոչ համապատասխանություն։
- Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին