15:35 22/11/2024 Հայաստան

Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ

Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև` սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը:

ԱՆ-ից հայտնում են, որ ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` ալկոհոլը դասակարգված է որպես քաղցկեղածին։

Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, որը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը:

Այլ փաստեր ալկոհոլի գործածման վնասակար հետևանքների մասին՝

◾️ Ալկոհոլի վնասակար օգտագործումն ավելի քան 200 հիվանդության և վնասվածքների առաջացման պատճառ է։
◾️ Աշխարհում տարեկան շուրջ 3 միլիոն մարդ մահանում է ալկոհոլի գործածման վնասակար
հետևանքով:
◾️ Կա  պատճառահետևանքային կապ ալկոհոլի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների, այլ սոմատիկ հիվանդությունների միջև։

 2023 թվականի վիճակագրական տվյալներով` Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}