Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Այս տարվա հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։
Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։
Տաք եղանակ դիտվեց հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանը Կապանում և Մեղրիում հասավ մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ 28-29°C։ Ամսվա երկրորդ կեսը բնութագրվեց հիմնականում նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հատկապես ցուրտ էր ամսվա վերջին տասնօրյակը, երբ Արարատյան դաշտում գրանցվեցին -2°C-ից մինչև -3°C նվազագույն ջերմաստիճաններ, իսկ Աշոցքում՝ -9․5°C։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 10․4°C, իսկ ամենացուրտը՝ 1951 թվականին՝ 3․4°C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հոկտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների միջին քանակը կազմեց 149մմ՝ նորմայից գրեթե 3 անգամ ավել, իսկ ամենաչորը՝ 1974 և 2019 թվականներին ընդամենը 7․1- 7․2մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սկսած 1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 12մմ-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան