Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը 1994 թվականին դատապարտելէ ցմահ ազատազրկման մանկահասակ երկու որդիների սպանության համար։
Նախորդ օրը Հարավային Կարոլինայի պայմանական վաղաժամկետ ազատման և ներման խորհուրդը մերժել է նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակել։
1994 թվականի նոյեմբերի սկզբին Սմիթը ոստիկանությանը հայտնել էր, որ իր որդիներին՝ 3-ամյա Մայքլին և 14 ամսական Ալեքսին գողացել են, երբ Հարավային Կարոլինա նահանգի Յունիոն քաղաքում սևամորթ տղամարդ իրեն կողոպտել է՝ տանելով մեքենան։
Ինչպես հետո պարզվեց, ոստիկանություն դիմելու պահին Սմիթի երեխաներն արդեն մահացած էին, նրանց գտան մոտակա Ջոն Դ. Լոնգ լճի հատակն իջած մեքենայի մեջ՝ նստարաններին ամրակապված։
CNN-ը գրում է, որ քննիչներն ի սկզբանե թերահավատորեն էին վերաբերվում Սմիթի պատմածներին, հարցաքննության ժամանակ նա ի վերջո խոստովանել է, որ իր մեքենան գլորել է լիճը՝ սպանելով իր որդիներին:
Պատմությունը հայտվեց միջազգային մամուլի վերնագրերում, առաջին էջերում, և 1995 թվականին նրա դատավարությանը հետևում էին ողջ աշխարհում:
Մեղադրող կողմը նշել էր, որ Սմիթը սիրավեպ է ունեցել իր ղեկավարի հարուստ որդու հետ, ով նոր էր բաժանվել կնոջից, քանի որ տղան երեխաներ չէր ուզում: Սմիթի փաստաբանները հակադարձել էին, որ կինն ինքնասպանության մտադրություն է ունեցել, դեպրեսիայի մեջ է եղել, նույնիսկ ցանկացել է մնալ մեքենայում իր երեխաների հետ:
Սմիթի նախկին ամուսինը և տղաների հայրը հայտնել է, որ դեմ է Սուսան Սմիթի պայմանական վաղաժամկետ արձակմանը. «30 տարին բավարար չէ. Սա պատահականություն չէր: Նա միտումնավոր սպանել է Մայքլին և Ալեքսին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին