Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի կիրառման մասին հայտարարությունից հետո հրապարակել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական համալիրի վրա հարձակման տեսանյութ։
«Սա այն է, ինչ ուզում էիք...Դե ինչ, սատանան ռանի, դուք այն ստացաք»,- այս գրառմամբ է Մեդվեդևն X սոցիալական ցանցում ուղեկցեց հարվածի տեսանյութի հրապարակումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ուղերձով էր դիմել Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների կիրառումից հետո։ Նա հայտնել է նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի փորձարկման մասին, և որ հարվածը հասցվել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական համալիրին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
- Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր