Սպորտ 10:51 22/11/2024 Հայաստան

Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

 6 խաղափուլից հետո մինչև 12 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր: Այս տարիքային խմբում 4 միավոր ունի Դավիթ Ստեփանյանը։

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը ունի 4 միավոր: Այս տարիքային խմբում Արմեն Վարդանյանը և Գևորգ Աղոյանը ունեն 3 միավոր:

 Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մարկ Մելքոնյանը և Սամվել Մովսիսյանը ունեն 3 միավոր: Այս տարիքային խմբում Ռոբերտ Կայծակյանը ունի 2.5 միավոր, Սոս Հակոբյանը՝ 2 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3.5 միավոր:

 Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4 միավոր: Այս տարիքային խմբում Արինա Մինասյանը ունի 3 միավոր:

 Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը ունի 4 միավոր:

Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ առաջնությունը կանցկացվի 11 խաղափուլով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}