Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, դա ռիսկեր է ստեղծում բոլոր տեսակի հանցագործությունների, այդ թվում՝ կրոնական ծայրահեղականության տարածման համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միգրանտները խնդիր չեն։ Խնդիրն անօրինական միգրանտներն են»,- ընդգծել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ անօրինական ներգաղթյալները և միգրանտները, որոնք խախտում են Ռուսաստանի Դաշնության օրենքները, նախադրյալներ են ստեղծում հանցավորության տարածման համար։
«Մի միջավայրում, որտեղ օրենքը խախտվում է, արդեն իսկ առաջանում են բոլոր տեսակի հանցագործությունների նախադրյալներ՝ լինի դա կրոնական ծայրահեղականություն, լինի դա թմրամոլություն և այլն։ Սա է խնդիրը»,- եզրափակել է Պեսկովը։