Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա առավելագույն ցուցանիշն է 2022 թվականի մարտից ի վեր։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Եվրոստատի տվյալներին։
Ընդհանուր առմամբ, աշնան առաջին ամսում ԵՄ երկրները գնել են 162,8 մլն եվրո արժողությամբ ռուսական պարարտանյութեր։ Գնումները ամսական կտրվածքով նվազել է 6%-ով։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն պարարտանյութերի ներմուծումը կրճատել է 14,5%-ով՝ մինչև 507,8 մլն եվրո:
Աշնան սկզբին Ռուսաստանը շարունակում էր մնալ Եվրոպա պարարտանյութերի մատակարարման առաջատարը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարոկկոն՝ 18 % մասնաբաժնով։ Երրորդ տեղում Եգիպտոսն է՝ 13%-ով, Հաջորդը Կանադան (8%)-ով, Չինաստանը և Նորվեգիան՝ 5-ական%:
Սեպտեմբերին ԵՄ պարարտանյութերի մատակարարումների ամենամեծ աճը գրանցվել է Չիլիից։ Հարավային Ամերիկայի այս երկիրը 24 անգամ ավելացրել է արտահանումը եվրոպական շուկա՝ հասնելով 4,4 մլն եվրոյի։
Բացի այդ, սեպտեմբերին Ռուսաստանն առաջին տեղում է հայտնվել ԵՄ գազի մատակարարման գծով՝ զբաղեցնելով շուկայի 23,7%-ը։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ-ում մշակած «Rhizomix» կենսապարարտանյութը կարող է բարձրացնել գետնանուշի բերքատվությունը
- Ռուսաստանից դեպի ԱՄՆ ուրանի, պարարտանյութերի և պալադիումի մատակարարումների ռեկորդային աճ է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան