ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
«Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այն կապված է նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։
«Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ աշխարհաքաղաքական ընտրություն է կատարել այս նշանակումների միջոցով»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ՆԳՆ-ում վաղուց ռեֆորմներ են տեղի ունենում , նոր ոստիկանություն է ստեղծվում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։
«Այդ փոփոխությունները Միացյալ Նահանգների ծրագրով է։ Այս նշանակված կինը կապված է նման ծրագրերի հետ, հետևապես , կարծում եմ, ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին