Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ.
1․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3%
Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ
Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն:
Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը գալիս է իրազեկելու իր
մասին։
2․ Թխակապույտ աղավնի (Columba livia) 23,2% ՝
Երկրորդ պատվո տեղում է թխակապույտ աղավնին, որը քվեարկության ողջ ընթացքում եղել է
թռչնասերների սիրելին։
3․ Սապսան (Falco peregrinus) 20,8%՝
Այս թռչնատեսակը լինելով ամենաարագը՝ գովելի տեղ է զբաղեցրել այս տարվա մրցույթում։
4․ Կանաչ մեղվակեր (Merops persicus)՝ 17.4%
Վստահաբար կարող ենք ասել,որ Կանաչ մեղվակերը արժանացել է քվեարկողների
համակրանքին և իր տեղն ունի հնգյակում։
5․ Պիրոլ (Oriolus oriolus)13,3%՝
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր տեղում է Պիրոլը, այս դեղին թռչնատեսակը կարողացել է
անցնել հնգյակ և արժնի է ճանաչման։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ քվեարկության առաջին փուլում հանրության կողմից առաջարկվել են Հայաստանի 36 թռչնատեսակ։
Երկրորդ փուլում իրականացվել է քվեարկություն, որի արդյունքում 5 ամենաշատ ձայներ հավաքած թռչնատեսակները անցել են հաջորդ՝ երրորդ փուլ։ Վերջին վճռորոշ փուլում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և 2025 թվականի խորհրդանիշ թռչուն է ընտրվել հայկական որորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան