Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։
Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:
Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան