Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է Postimees-ը։
Էստոնիայի բնակիչներն ավելի ու ավելի են բողոքում իրենց ղեկավարներից Աշխատանքի տեսչությունում: Աշխատողների ու գործատուների միջև լարվածության պատճառն աշխատանքային ժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումն է։
Տեսչական մարմին բողոքներ ներկայացրածները դժգոհել են, որ գործատուները նկատողություն են անում իրենց շատ հաճախ զուգարան գնալու համար ու սպառնում տուգանքներով՝ վկայակոչելով աշխատանքային պայմանագրերի մասին օրենքը։
Գործատուներից մեկը հայտարարել է, որ 30 րոպե ընդմիջում է տրամադրում, այդքան ժամանակում պետք է հասցնեն սնվել, կարիքները հոգալ, հանգստանալ։ Այդ պատճառով աշխատանքի ընթացքում արգելում է աշխատակիցներին զուգարան գնալ։
Մյուսներն ասել են, որ սկսել են վերահսկել զուգարանում անցկացրած ժամանակը։ Եթե այն գերազանցում է 5 րոպեն, ապա աշխատակցին նկատողություն կհայտարարեն կամ էլ ավել ժամանակը կհանեն, ինչը կազդի աշխատավարձի չափի վրա։
Աշխատանքի տեսչությունը բացատրել է, որ երկրի օրենսդրությունը չի կարգավորում գործատուի լիազորությունները՝ աշխատակիցների զուգարան այցելելու հետ կապված, ուստի աշխատավայրում «զուգարանային տեռորի» բախված աշխատողը կարող է պարզաբանում պահանջել վերադասից։