Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին կառավարությունը հայտարարություն է տարածել.
«1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ:
2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սքանավորված եղանակով:
3. Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտում գործունեության փորձառություն:
4. Հասարակական կազմակերպությունները հայտում նշում են կազմակերպությունը Խորհրդում ներկայացնող անձի (ներկայացուցչի) վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
5. Հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն.
1) հայտ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հասարակական կազմակերպության անունից հայտ ներկայացրած անձի (հայտը ստորագրողի)՝ հասարակական կազմակերպության լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
3) հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն ոլորտում փորձառությունը հավաստող փաստաթղթերը (հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ծրագրերը, ծրագրերի բովանդակությունը, իրականացման ժամանակահատվածը, ստացված արդյունքները):
6. Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին