«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը, նախօրեին չի կայացել։ Նախապես չեն էլ ասել, ինչպես անում են սովորաբար։ Սա ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է տվել, որ Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում: Եվ հիմա վերջին պաշտոնանկություններից հետո է միանձնյա որոշում, թե ում նշանակի, իսկ մեկ ամիս առաջ թատրոն էր խաղում` արդարադատության նախարարի հետ կապված` առաջադրումներ, ծրագրեր, քվեարկություն:
ՔՊ-ականներից շատերը մամուլից կամ հրամանագրերից են իմանում նշանակում-ազատումների մասին։ Բացատրում են, որ արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ` Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ բոլորդ անպիտան եք, առանց իմ կամքի ու միջնորդության անկարող եք որևէ հարց լուծել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
- «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
- «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
- «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
- «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
- «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա