Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ Սքոթ Բեննեթին սպանել են։ X-ի իր էջում Սիմոնյանը նշել է.
«Լիովին հնարավոր է, Սքոթ Բեննեթին սպանված է։ Լիովին հնարավոր է այն բանի համար, որ պատմում էր Ուկրաինայում հակամարտության մասին ճշմարտությունը»։
Նա նշել է, երբ Բեննեթը ԱՄՆ կոնգրես է ուղարկել «կիևյան ռեժիմի հանցագործությունների մասին զեկույցը», ընկերներին զգուշացրել է, որ իր կյանքի նկատմամաբ հնարավոր է սպառնալիքներ լինեն։
«Նա ընկերներին գրել է, որ հակված չէ ինքնասպանության, եթե հանկարծ իր հետ ինչ-որ բան պատահի»,-նշել է Սիմոնյանը։
ԱՄՆ բանակի նախկին սպա Սքոթ Բեննեթը, ով գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր իրեն քաղաքացիություն տրամադրել, մահացել է։ Այս մասին հայտնել էր Russia Today հեռուստաալիքը, որտեղ նա վերջերս աշխատում էր։
REN հեռուստաալիքը, վկայակոչելով Բեննեթի ծանոթներին, գրում է, որ նախկին սպան մահացել է լյարդի հիվանդությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին