Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։
Քաղաքը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում է նոյեմբերի 22-25-ը։
Դրա դեմ բողոքի դուրս եկած ցուցարարները ջարդել են պատուհանները, կրակի տվել ճանապարհին հանդիպածը։
CBC-ի փոխանցմամբ, ձերբակալությունները կատարվել են ոստիկանների վրա հարձակվելու և ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու համար:
Երբ բողոքի ցույցի մասնակիցները հասել են Սեն-Ուրբենի և Ռենե-Լևեսկ բուլվարի խաչմերուկ, որոշ մարդիկ սկսել են ջարդել խանութների, սրճարանների պատուհանները։