Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info տեղեկատվական պորտալը։
Բեռն իր որոշումը բացատրել է նրանով, որ ազգային օրենսդրությունն արգելում է զենքի արտահանումը զինված հակամարտությունների մեջ ընդգրկված երկրներ։
«Լեհական ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները շվեյցարական արտադրողի նկատմամբ, քանի որ զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա առանց համաձայնության։ Արգելվելու է արտահանումը հանրապետություն, քանի որ զինամթերքի արտահոսքի վտանգը գնահատվում է որպես չափազանց բարձր»,-Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասվում է հրապարակման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան