Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։
«Դու էլ մեզ չես սիրի, մեր մասին կմոռանաս ու մենք խաղալիքների պես կհայտնվենք աղբի տոպրակի մեջ»,-ասել է աստղերի դուստրը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Օքսանա Սամոյլովան ասել է, որ երեխաները վախ ունեն, նրանք մտածում են, որ ևս մեկ երեխա ծնվելու դեպքում իրենք կթռնեն բեռնախցիկում նստած։
Հիմա զույգն ունի երեք աղջիկ և մեկ տղա։ Օքսանա Սամոյլովան խոստովանել է, որ շատ է սիրում փոքր երեխաներին և մտածում է հինգերորդ երեխայի մասին։