Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության գործողություններից։
«Ընդդիմությունից ոչ ոք գոհ չէ՝ ո՛չ ես, ո՛չ էլ բնակչությունը, քանի որ ընդդիմությունն այլ բանի էր պատրաստված։ Մենք գիտեինք գործողությունների ծրագիրը՝ համաձայն կանոնադրության, ինչ օրենքներ պետք է ընդունվեն, ինչպես պետք է հասնեինք հաջորդ ընտրություններին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Զուրաբիշվիլին։
Նա նաև նշել է, որ քաղաքական կուսակցությունները պատրաստվում էին ընտրությունների, ոչ թե փողոցային ցույցերի։ «Պետք է ավելի շատ համակարգվածություն լինի, սա ժողովրդի պահանջն է»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան