«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալ յանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Ըստ առկա տեղեկությունների, մանդատը վայր կդնի նաև Հովիկ Աղազարյանը: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ով (ովքեր) կփոխարինի մանդատազուրկ պատգամավորին (պատգամավորներին):
Նշվում է, որ ցուցակում հաջորդը Աշոտ Մնացականյանն է: Սակայն ԿԸՀ կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մնացականյանը ինքնաբացարկ է ներկայացրել դեռևս անցած տարի, և ԿԸՀ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Մնացականյանի գրանցումը, որպես պատգամավորության թեկնածու, ուժը կորցրած է ճանաչվել:
Ըստ այդմ, հաջորդ թեկնածուներն են վարչապետի խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը, Արշակ Օրդուխանյանը: Կվերցնի, արդյոք, նրանցից որևէ մեկը մանդատը, թե ինքնաբացարկ կներկայացնի, պարզ կդառնա առաջիկա օրերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
- «Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
- «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
- «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
- «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
- «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
- «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները