Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Երգիչներ Նիկոլայ Բասկովը և Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից։ Նույն կոչումից զրկվել են նաև երգիչ Ալեքսանդր Մալինինը և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Ուկրաինայի վաստակավոր արտիստի կարգավիճակից զրկվել են ուկրաինական ծագումով երգչուհիներ Անի Լորակը և Թաիսիա Պովալիը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պետական պարգևներից զրկվել են նաև ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն և Մեծ թատրոնի տնօրեն Վալերի Գերգիևը։