Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովում լրագրողներին ասաց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (APRI, Հայաստան) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Արևմտյան Հայաստան» և «Արևմտյան Ադրբեջան» տերմինների միջև զուգահեռներ անցկացնելու մասին հայտարարությանը;
Նա նշեց, որ դա ադրբեջանական կողմից նոր նկրտումներ են մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ. «Հայաստանը պաշտոնապես չէր արձագանքել դրան, բայց փորձում է դնել «Արևմտյան Հայաստանի» հետ նույն մակարդակի հետ։ Փաստացի դա նշանակում է, որ փորձում են Հայաստանը ներկայացնել «իրական Հայաստանի» օրակարգում։ Խնդրն այն է , որ Ադրբեջանը ապրում է այսպես կոչված պատմական Ադրբեջանի օրակարգով, որը հակադրվում է «իրական Հայաստանին»։
Այդ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում։ Հետևաբար, եթե Հայաստանը որդեգրում է իրական Հայաստանի օրակարգ, հետևաբար Ադրբեջանն էլ պետք է որդեգրի այդ մոտեցումը, բայց այնտեղ հակառակը՝ խոսում են իրենց պատմական նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ մենք պետք է իրական կյանքով ապրել։ Այս հակասությունը չի կարող բերել խաղաղության»,- ասաց Ս.Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։
Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։
Հարակից հրապարակումներ`
- Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
- Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան
- Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին