Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում է, մի վարչակազմ, որը դեռ փորձ չունի այս բանակցություններում, գալիս է»,- Երևանում ընթացող «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա, ԱՄՆ-ի դեպքում եղել են դեպքեր, որ վարչակազմերը փոխվել են, նախագահները փոխվել են, բայց արտաքին քաղաքականությունում մեծ փոփոխություններ չեն եղել, բայց Թրամփի պարագայում այդ անկանխատեսլիության սցենարը պետք է հաշի առնել։
«Թրամփի առաջին նախագահությունը ցույց տվեց, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ մցրեց ավելի շատ, քան ակնկալում էին ԱՄՆ-ում շատ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ։
Հայաստան-Ադրբեջան միջև ԱՄՆ միջնորդությամբ բանակցված համաձայնագրերը, իհարկե, ուր կգնան, դժվար է ասել։ Չեմ պատկերացնում, որ Թրամփը գա, համաձայնագրերը միանգամից ստորագրի։ Այդպես չի լինում, ինչ-որ մի բան պետք է ներդնի, որպեսզի կարողանա օգուտ քաղել որպես խնդիրը լուծող, կարգավորող մարդ, արժանանա նաև նոբելյան մրցանակի»,- ասաց Ս. Սարգսյանը։
Ըստ նրա, բարդ է ասել, թե ինչպես կդիրքավորվի Հայաստանն այս պարագայում. «Մի պետություն, որն արտաքին ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունի, իսկ մեր արտաքին քաղաքականությունը հարմարվողական է, հիմքում ընկած է վախը, զգուշավորությունը, որի վրա էլ կառուցում են մեր արտաքին քաղաքականությունը, այսինքն արտաքին քաղաքականությամ բացակայությունը ոչ մի տեղ չի տանում։
Չափազանց կարևոր է, որ քո գործընկերները, դաշնակիցները, հարևանները, թշնամիները կարողանան հասկանալ՝ դու ինչ ես անում, լինել կանխատեսելի, ունենաս տրամաբանված արտաքին քաղաքականություն, ճիշտ դասավորես առաջնահերթությունները։ Քանի որ դա մեր պարագայում չկա, իհրակե, դժվար է ասել, թե մենք դեպքի ուր ենք գնում»,- ասաց Ս. Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
- Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Ստիպված եմ արձագանքել Ռուբինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին