Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են, պատմագիտության, քաղաքագիտության մեջ իրենց տեղը գտած հասկացություններ, իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունն անիմաստ է թե՛ աշխարհագրորեն, թե՛ պատմականորեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ շարունակելով․«Ադրբեջան չի եղել, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմին հայտվի»։
Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Հայաստան» արտահայտությունների միջև համեմատություններ անելը, կա՛մ չիմացության մասին է խոսում, կա՛մ այլ նպատակներ են հետապնդում։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսելով Անկախության հռչակագրից, ասել է․ «Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է»։
«Մինչև համեմատություններ անցկացնելը պետք է իմանալ, որ համաշխարհային պատմագրությունը դարեր շարունակ օգտագործում է «Ռուսահայաստան» «Արևելահայաստան», «Արևմտահայաստան» հասկացությունները։ Երբ Ադրբեջանն այնտեղից հայտարարություն է անում՝ ասելով «Արևմտյան Ադրբեջան» և դու դա «ուտում» ես՝ ճշմարտությունը խախտող պատասխան տալով, իհարկե, դա խեղճացած մարդու հայտարարություն է։ Աշխարհը երևէ դեմ դուրս չի գա, եթե դու հիմնվես պատմության, իրավունքի վրա և պատմության ճանաչված փաաստերի, իրավունքի ճանաչված փաստաթղթերի վրա։ Այն, որ մերօրյա ադրբեջանական հանրապետությունն ընդհանրապես հռչակված տարածքներ չունի, չգիտես ինչու, մենք թաքցնում ենք դա։ Այդ ինչպե՞ս է Արցախն Ադրբեջանի մաս,եթե որևէ դեպքում Ադրբեջանը երբևիցե այն չի հռչակել իր մասը։ Երբևիցե չի եղել հանրաքվե, որով կհստակեցվեին նրա սահմանները։ Մի հանրաքվե արել է Ալմաթայից հետո։ Ադրբեջանն Ալմաթա է գնացել առանց հռչակագրի, առանց սահմանների հստակեցման, ընդամենը մի սահմանադրական ակտով, որտեղ խոսել է իր պատամականորեն ձևավորված տարածքների մասին, ինչը իրավունքի տեսակետից՝ անհեթեթ է։ Հիմա մենք փոխանակ ասենք, որ դա անհեթեթ է, ասում ենք՝ բրավո քեզ, սխալվել ենք, ասել ենք ՝ Արցախ»,- նշեց Մանասյանը։
Ըստ քաղաքագետի, եթե լռում են պատմական փաստերի և իրավունքի մասին և ընդունում են,որ սխալ են, իսկ մյուս կողմը ՝ճիշտ, ապա դա դառնում է այդպիսին։
«Ճշմատությունը թողած, կեղծիքի պոչը բռնած հայտարարում ենք՝ Արցախը Ադրբեջան է։ Կարո՞ղ է որևէ մեկը փաստաթուղթ բերել, որով ԼՂ-ն պատկանում է Ադրբեջանին, կամ Նախիջևանը, որն արդեն հռչակված էր եղել Խորհրդային Հայաստանի մաս, երբ նրանից օտարել են։ Պետք է խոսել իրավունքի անունից, այլ ոչ թե ինչ ուզում ես»,- ընդգծեց մասնագետը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է հրաժարվել Բաքվի դեմ հայցերից, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Մանասյանն արձագանքեց․ «Հայաստանն ի՞նչ հայց ունի Բաքվի դեմ, լուծումներից բացի ի՞նչ հայց ունի։ Այսինքն՝ պատրաստ է ասելու, որ Ջերմուկի գրաված տարածքը քո՞նն է կամ մյուս տարածքը քո՞նն է։ Իրավունքի շրջանցումը բերում է այսպիսի անհեթեթությունների, որն ունի երկու պատճառ՝ կամ այդպես ցանկանում ես, կամ էլ՝ չգիտես»։
Քաղաքագետը պնդեց, որ չկա որևէ փաստաթուղթ, որով ԼՂ-ն Ադրբեջանի մաս կարող է լինել։ Մանասյանի խոսքով՝ իրավունքի անունից խոսելու փոխարեն, թողնում են, որ ցեղասպանեն ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
- Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան
- Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին