Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 08:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
. Գորիս քաղաքի՝ Արեգունի, Ավանգարդ, Արևշատ թաղամասերի, Գր.Նարեկացի, Քրիստափորի, Այգեստան, Սաթյան, Սարգսյան, Նոր Կյանք, Սալ-Քարի փողոցների, ինչպես նաև Գորիսի ԶԻՆ Մասի,
. Քարահունջ գյուղի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Սարյան 17 շենքի, Մաշտոցի 146-151 համարների, Գալստյան 54-62 համարների, Ա. Բակունցի 50-104 անհատական տնատիրությունների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան