Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել.
«Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում պարբերաբար նման տեղեկատվություններ են զետեղվում՝ մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետարանի պաշտոնյաների հետ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին մարզում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Այդ ի՞նչ հանձնարակականներ են, երբ սահմանամերձ Դովեղում, Իջևան համայնքի Գանձաքար գյուղում դպրոցների շենքերի գործարկման, ռազմավարական Գանձաքար-Իծաքար ճանապարհի շինարարության ժամկետները խախտվել են, մարզպետն էլ շատ դեպքերում գործից անտեղյակ է, կամ այդպիսին է ձևանում։
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ ․վերջին ,շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն, աշխատանքների քիչ մասն է արված։ Այս տարվա գարնանը մի քանի ամիս դադարեցվել էր դպրոցի շինարարությունը, տեղացի բանվորները, աշխատավարձի ուշացման պատճառով դուրս եկան գործից։
Տեղացի բանվորներին փոխարինեցին հնդիկ բանվորները, ապա՝ արաբները։ Դովեղ գյուղից տեղեկացա, որ այդ շինարարությունում այժմ ընդամենը 5 արաբ բանվոր են աշխատում, ովքեր վարձով բնակվում են Դովեղ գյուղում։ Դպրոցի շինարարության քիչ մասն է արված, որոշ տեղեկություններով՝ ևս երկու տարով երկարացվել է սահմանամերձ դպրոցի գործարկման ժամկետը։ 2024թ․ նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել՝ե՞րբ է խզվելու Դովեղի դպրոցի շինարարությունն իրականացնող ընկերության հետ պայմանագիրը, Դովեղի դպրոցի նոր շենքը ե՞րբ է շահագործման հանձնվելու։ Մարզպետարանից պատասխանել են․ «Դովեղի դպրոցի շինարարությունը իրականացնող ընկերության հետ կապված խնդրի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պատվիրատու հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտե»:
Բա էլ ինչո՞ւ եք մարզպետարանում խորհրդակցությունների ժամանակ քննարկում պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, եթե պետք է դիմեմ քաղաքաշինության կոմիտե։Մարզպետարանից տեղեկացա, որ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները նոյեմբերի 7-ի դրությամբ ստացել են 57689,0 հազար դրամի պարգևավճար: Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան