«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ առավոտյան ֆեյսբուքյան ստատուսով, սակայն հեռացված վեց պաշտոնյաներից մեկի ընտրությունը եզակի պահանջ է, քանի որ բացառիկ նշանակման կարգ է սահմանված:
Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ «Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար»: Այսինքն՝ ձևավորվում է մրցութային խորհուրդ։
«Ժողովուրդ» օրաթերթը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանից տեղեկացավ, թե որն է ընթացակարգը, և ովքեր պետք է լինեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորված թիմում։
«Ստեղծված խորհրդի կազմում ներառվում է 1 կամ մի քանի անձ Ազգային ժողովից, 1 անձ դատախազությունից, 1 անձ Վճռաբեկ դատարանից, 1 անձ ՄԻՊ գրասենյակից և մեկ անձ վարչապետի աշխատակազմից, ևս 2 անձ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ Խորհուրդը անցկացնում է ընդունելություն. մասնավորապես, թեկնածուները դիմելու են խորհրդին, ներկայացնեն բազմաթիվ փաստաթղթեր, անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բարեվարքության ստուգում, ապա բարեվարքության վերաբերյալ եզրակացության հետ անցնեն դռնբաց հարցազրույց։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև հասարակական գործիչ Էգար Ղազարյանը և ՀՀ դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդգար Ղազարյանը չբացառեց, որ հնարավոր է մասնակցի, ավելին՝ նշեց նաև, որ ամեն բան անելու է և ձգտելու է զբաղեցնել ՀՀ-ում գործող անկախ մարմիններից որևէ մեկի ղեկավարի պաշտոնը, անգամ՝ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը։ Այնպես որ, հետաքրքիր մրցակցություն է սպասվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
- «Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
- «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
- «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
- «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
- «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
- «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին