Խոշոր ավոտվթար Արագածոտնում
Խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com-ը մանրամասնում է, որ երեկ Ժամը 15:30-ի սահմաններում 66–ամյա Նորիկ Պ.-ն իր վարած «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18–ամյա Լիլիթ Հ.-ն և 16–ամյա Կարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Փարսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ն. Փարսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին