Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«44-օրյա պատերազմից հետո չորս տարի ամեն օր քնել ու արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով, հարցեր կան, որ տվել եմ հազարավոր անգամ: Սափրվելու պահին ես ինքս ինձ այլևս հարցեր չունեմ, ինքս իմ բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»,- նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել Նիկոլ Փաշինյանը իր գրեթե մեկուկես ժամ տևած հարցազրույցի վերջում:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը մեջբերում է Փաշինյանի այս հայտարարությունն ու գրում. «Ինչպես ասում են՝ «վերնագիրը վերջում»: Մեկուկես ժամ խոսակցություն, որպեսզի վերջում միայն ասվի այդ ամբողջ հարցազրույցի գլխավոր մոտիվը՝ «ինքս ինձ հարցեր այլեւս չունեմ»:
Ըստ էության, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ՝ մեկուկես ժամ: Նա հարցեր էր տալիս իր այսպես ասած թիմակիցներին, իր քաղաքական կամ կուսակցական թիմին: Այո, նա մեկուկես ժամ խոսում էր այն մասին, որ հարցեր ունի իր թիմին, և դա ասում էր զանազան ձևակերպումներով:
Հարցազրույցի բուն ազդակը, ըստ իս, որը նոր է, այսինքն արդեն արտահայտած մտքերի կրկնություն չէ, հետևյալն էր՝ «ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, հիմա հարցեր ունեմ թիմին»:
Թիմն իհարկե, ինչպես միշտ՝ կտարածի հարցազրույցի հղումներն ինքնամոռաց: Բայց, ի՞նչ է ասում Փաշինյանը՝ չորս տարի ես չեմ քնել գիշերները, հիմա «ձեր չքնելու» ժամանակն է, սպասեք «սմս»-ներին:
Սա նշանակում է երկու բան: Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ անձնապես ինքը ստացել է իրեն հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ «անվտանգության երաշխիք», և հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ինքը պետք է տեսնի իր «գլխի ճարը», կամ Փաշինյանը պարզապես սկսում է արդեն «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն», և այս համատեքստում կուզեի ուշադրություն արժանացնել, որ այստեղ դարձյալ «մեկնակետի» դիրքում է հայտնվում Գյումրին:
Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա:
Այնպես որ, երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե՝ երբ ես հեծանիվ եմ քշում, դուք ձեր համար քնած եք, դա միայն առերևույթ էր հասցեագրում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ բուն իմաստով նրա այդ ակնարկը ուղղված էր խորհրդարանական մեծամասնությանը: Հիմա իսկապես բարդ կլինի քնելը, իհարկե նրանց համար, ովքեր ի վիճակի են պատկերացնել քաղաքականության նրբերանգները»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան
- Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան