«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ժամանակ էյֆորիկ տրամադրության մեջ են եղել` խանդավառությամբ են պատմել հանդիպումից: Փաշինյանն ասել է, որ Ալիևի հետ մի շարք հարցերի շուրջ կարևոր քննարկումներ է ունեցել, անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, ինչն ամենից շատ է ոգևորել թե՛ Փաշինյանին, թե՛ Արարատ Միրզոյանին, և նրանք ՔՊ-ականներին վստահեցրել են՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը մոտ ապագայում կծաղկի տնտեսապես, և մարդիկ գոհ ու երջանիկ կլինեն։
Ասել են, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսեն գործարկել բեռնափոխադրումները՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծով։ Եվ որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկել երկաթգծի վերանորոգման ուղղությամբ:
Այս մասին հրապարակավ խոսել էին նաև որոշ ՔՊ-ականներ։ ԱԳՆ մեր աղբյուրներից, սակայն, իմացանք, որ այս նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին», և ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ: Թե որն է պատճառը` կան ընդամենը ենթադրություններ, որ Ադրբեջանը կողմ է ռուսական վերահսկողությանը, որ հետո ցամաքային կապի դեպքում էլ նույն վերահսկողությունը լինի` անվտանգությունն ապահովողը ռուսները լինեն։ Բացի այդ, Ալիևը, Փաշինյանի պես, չի փորձում «թռնել Պուտինի գլխից», հատկապես որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռևս չեղարկված չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
- «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
- «Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
- «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
- «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
- «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
- «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
- «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին