«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս չեն բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները։ Սկզբում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցեց Լավրովի հետ ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը, իսկ նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում կայանալիք «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու կմեկնի ԱԺ պատվիրակություն, որի կազմում են ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը։
Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին` ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ արդյոք Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, կառավարությունից հերթապահ պատասխան են տալիս․ «Վարչապետի այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրվի»։ Մինչդեռ այս տարվա փետրվարին Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ «Հայաստանը սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին», իսկ սեպտեմբերի 18-ին ասել էր, որ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին