Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով նրան սեռական ոտնձգությունների և իրեն խեղդամահ անելու փորձի մեջ։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
Պարբերականը նշում է, որ ռեփերն իբր մոդելին «սեռական շնչահեղձության» է ենթարկել 2010 թվականին Չելսիում բրիտանական La Roux երաժշտական դուետի «In for the Kill» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։
«Տեսախցիկի առաջ պատասխանող Ուեսթը սկսել է մի ձեռքով խեղդել հայցվորին: Այնուհետև մյուս ձեռքով բռնել է նրա պարանոցը և շարունակեց խեղդել նրան երկու ձեռքով: Այնուհետև նա մի քանի մատներ խցկել է նրա կոկորդը, անընդհատ ներս ու դուրս մղել դրանք»,- հայցից մեջբերում է արել պարբերականը։
Rolling Stone-ը, վկայակոչելով մոդելի ցուցմունքը, գրում է, որ Ուեսթը օգտագործել է իր մատները «բռնի օրալ սեքսի» իմիտացիայի համար։ Իբր ռեփերն այն անվանել է արվեստ, իսկ իրեն՝ Պիկասո։ Ըստ ամսագրի՝ մոդելը խուճապ է զգացել, կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը, սակայն Ուեսթին ոչ ոք չի կանգնեցրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան