Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։
«Մինչև նոյեմբերի 24-ի օրվա վերջը, ինչպես նաև մինչև նոյեմբերի 25-ի օրվա ընթացքում ծովի վրա տորնադոների առաջացման վտանգ կա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ այդ ընթացքում տեղի բնակիչները պետք է խուսափեն ափով քայլելուց։ Ալիքի բարձրությունը կարող է հասնել 3 մետրի։
Եթե պտտահողմը մոտենում է, պետք է փոս գտնել ու պառկել դրա մեջ՝ ձեռքերով կամ հագուստով ծածկելով գլուխը։ Վտանգավոր իրավիճակում չի կարելի մոտենալ շենքերին, կամուրջներին, ցուցանակներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան