Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն։
Նրանք անընդհատ՝ տեղին, թե անտեղին, արդարանում են, որ իրենք մեղավոր չեն ․․․
Միգուցե՝ պատասխանատու են, բայց մեղավոր չեն։
Եթե անգամ իրենք այդ ոլորտում ո՛չ պատասխանատու են, ո՛չ իրավունք ունեն ինչ-որ վարքագիծ դրսևորելու, մեկ է՝ արդարանում են։
Կարծես՝ նախապատրաստվում են նոր հանցագործությունների ․․․
Հ․Գ․ Առանց մեղքի պատասխանատվությունը գործում է տիեզերական իրավունքում և առավել վտանգի աղբյուրի պարագայում։ Հիմա եթե արդարացողը տիեզերագնաց չի, ուրեմն»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին