Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «Շտապօգնության 5-րդ ենթակայանից» հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։
«Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։ Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․ Վերանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- 23–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով
- Վահե Ղազարյանը պատմության գիրկն է ուղարկել ոստիկանության մարզային վարչությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան